ՖՈՏՈ. Դիվերսիա՝ ՀՀ սահմանի ուղղությամբ. ունենք վիրավոր

Այսօր՝ մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:

Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ:

ՖՈՏՈ. Դիվերսիա՝ ՀՀ սահմանի ուղղությամբ. հայկական կողմը ունի վիրավոր

ՖՈՏՈ. Դիվերսիա՝ ՀՀ սահմանի ուղղությամբ. հայկական կողմը ունի վիրավոր

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: