
Ուկրաինայի Խերսոնյան շրջանի Կորսունկա գյուղի դպրոցի աշակերտներից մեկի ծնողները բողոքել են ֆիզկուլտուրայի ուսուցչից՝ իրենց երեխայի հետ վատ վերաբերվելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 12-ին։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչը պատժել է 6-րդ դասարանի երեխային, ով պատահաբար ջուրը լցրել է դասընկերոջ վրա։ Ուսուցիչը հարվածել է երեխայի գլխին, ապա նրան տեղափոխել է զուգարան և գլուխը մտցրել զուգարանի մեջ։ Իրավապահ մարմինները զբաղվում են դեպքով։