ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն՝ դերասան Հայկ Մարությանն է

Քիչ առաջ ավարտվեց իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը:

Մոտ 5 ժամ տեւած ներկուսակցական նիստում՝ փակ քվերակությամբ որոշվել է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը:

Նրա օգտին կողմ է քվերակել  8 կուսակցական:ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմաբ՝ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջեւ:

Նրանց համար քվերակությամբ երկորդ փուլ է անցկացվել: Սակայն, վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Մարությանի վրա: Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է եղել 5 հոգի:

Ի դեպ, նշենք, որ քաղաքապետի թեկնածու լինելու համար ինքնաառաջադրվել էին պատգամավոր Ալեն Սիմոնյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զառա Բաթոյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: