«Քույրս հեռուստացույցը ջարդեց, ես՝ աթոռները, մի քիչ խմած էինք»․ ԱԱԾ-ն ԱԺ-ում, կառավարությունում կատարված դեպքերի մասին

օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ յոթ տասնյակից ավելի անձանց ինքնությունը, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:Քրեական հետապնդումներ են հարուցվել և իրականացվել նաև սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած տեսագրություններում պատկերված անձանց գերակշիռ մասի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած իգական սեռի երկու ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի, ՀՀ կառավարության շենքում՝ վարչապետի ընդունարանի դուռը վնասող, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած, «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում զանգվածային անկարգության կազմակերպիչների, նույն վայրում բռնություն գործադրելու կոչ անող անձանց, որոնց գերակշիռ մասը վարույթն իրականացնող մարմնին տվել է խոստովական ցուցմունքներ և զղջացել կատարածի համար:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչների կամ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: