Քյարքի գյուղը 5 օրվա ընթացքում հանձնելո՞ւ են Ադրբեջանին․ Ինչ է պատահել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները երեկ գաղտնի հանդիպել են նախիջևանում:


«Տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են նախապատրաստվող հերթական դավադրության մասին․ մասնավորապես, CNN Turk-ի նախիջևանյան աղբյուրները

հաղորդում են, որ Նախիջևանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։

@Wargonzo-ի աղբյուրները ևս հաղորդում են, որ երեկ Երասխի մոտակայքում նկատել են դեպի Երևան շարժվող ՀՀ ԱԱԾ պետի ավտոշարասյունը։ @KarabakhskieArmyane տելեգրամ ալիքը ևս, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե երեկ գերգաղտնի պայմաններում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում․ թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, աղբյուրները չեն հայտնում։

Մնում է հուսալ, որ ինֆորմացիոն տոտալ բլոկադայի պայմաններում Հայաստանի գործող իշխանությունները ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածություննեի հիման վրա թշնամուն չեն զիջի հայրենիքի հերթական մասը»,-գրում է Mediaport-ը։

Понравилась статья? Поделиться с друзьями: