Քիմ Քարդաշյանը և Շերը կժամանեն Հայաստան․ Ահա թե ինչու․․․

Lurer.com-ը գրում է․

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) միմյանց հետ Հայաստան գալու ցանկություն են հայտնել:

Այս մասին նրանք ասել են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի (KUWTK) ժամանակ:

Քարդաշյանն իր ընկերուհիների հետ գնացել էր Լաս Վեգաս՝ Շերի համերգին: Ելույթից հետո երգչուհին միացել էր Քարդաշյանին և միմյանց տեսնելուց հետո նրանք գրկախառնվել են և Շերը սկսել է գովել Քիմին իր հագուստի համար:

Քիմը հագնվել էր Շերի կերպարներից մեկի նման և երգչուհին գնահատել է ռեալիթի շոուների աստղի աշխատանքները:

«Ես այս ամենը կարել եմ երեկ՝ երեք տարբեր բաճկոններ իրար հետ համադրելով: Իմ երազանքներից է տեսնել քո

զգեստապահարանը»,- նշել է Քարդաշյանը:

Զգեստների թեմայից շեղվելով՝ նրանք անդրադարձել են հայերին և Քիմն ասել է, որ շատ բարձր է գնահատում լեգենդար երգչուհու արածները հայ համայնքի համար:

«Ես ցանկանում եմ հետ գնալ Հայաստան»,- ասել է Շերը, և Քիմը համաձայնել է նրան՝ ասելով, որ ինքն էլ է ցանկանում գալ Հայաստան և առաջին իսկ հնարավորության դեպքում կընկերակցի նրան:

«Մենք կարող ենք միասին գնալ այնտեղ: Ես շատ եմ ուզում գնալ Հայաստան, ինձ այժմ դա շատ անհրաժեշտ է»,- եզրափակել է Շերլին Սարգսյանը։ «Թերևս, հեղափոխության ուժը հասել է նաև ԱՄՆ և Փաշինյանի կողմից ստեղծված Նոր Հայաստանն ավելի հետաքրքիր է դառնում համաշխարհային աստղերի համար» հավելում է Աննա Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջու



Понравилась статья? Поделиться с друзьями: