Փաշինյան. Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցությունների արդյունքում մենք գոնե ինչ-որ արդյունք ունենք

News.am-ը գրում է․

Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցությունների արդյունքում մենք գոնե ինչ-որ արդյունք ունենք: Եւ այն քիչ կարեւոր չէ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ նկատի ունենալով Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքները:

«Համոզված եմ, որ պայմանավորվածությունները, որոնք ձեւակերպված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել տարածաշրջանի տնտեսական տեսքը եւ լրջորեն մեծացնել ներդրումային ներուժը… Բայց, իմ կարծիքով, այս տնտեսական խնդիրները կդժվարանան հումանիտար խնդիրները չլուծելու պայմաններում, եւ, իհարկե, արդեն ասացի, որ մեզ համար ամենազգայուն եւ ցավոտ հարցը ռազմագերիների, անհետ կորածների եւ զոհվածների մարմինների փոխանակման հետ կապված հումանիտար խնդիրն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/622988.html

Понравилась статья? Поделиться с друзьями: