Փաշինյանի Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանի ղեկավարությունը տարօրինակ խառնաշփոթի մեջ է ընկել

Փաշինյանի Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանի ղեկավարությունը տարօրինակ խառնաշփոթի մեջ է ընկել։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջին պաշտոնական այցը լինելու է Արցախ և առաջին ասուլիսը այնտեղ է տալու այդ ընթացքում Հայաստանում ներկա էին մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ ու դրանից հետևում էր, որ նրանք բոլորով պետք է գնան Արցախ, ինչի համար ժամանակին Ադրբեջանը բոլոր այցելուներին «սև ցուցակի» մեջ էր ներառում։

Հիմա հանկարծ ինչ-որ 3 լրատվամիջոց Ադրբեջանից թույլատվություն են խնդրել Արցախ այցելելու համար, հերիք չի սրանք նման հիմարություն են արել, Ադրբեջանն էլ իր կողմից իբր բարի կամքի դրսևորում թույլ է տվել, որ լրատվամիջոցի ներկայացուցիչները այցելեն Արցախ, դրան գումարած մի հատ էլ խորհուրդներ է տվել, թե կոնկրետ ինչ վայրեր այցելեն։

Հիմա , եթե սրանց կատարած քայլերը դասական հոգեկան հիվանդի քայլեր չեն, ապա ինչ անուն կարելիա դնել նման պահվածքին։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: