Փաշինյանը կոչ է անում աղջիկներին զինվորական կրթություն ստանալ

Շնորհակալություն կուրսանտ աղջիկներին Զինված ուժերում ծառայելու ընտրություն կատարելու համար։ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ քաջալերել աղջիկներին, որ մտածեն բարձրագույն զինվորական կրթություն ստանալու տարբերակի մասին»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կանանց ներգրավումը հայկական Զինված ուժերում կբարձրացնի ծառայության որակը:

Նշենք, որ այսօր լեյտենանտի կոչում են ստացել ավելի քան 200 շրջանավարտներ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Понравилась статья? Поделиться с друзьями: