Տուր 2500 դոլար, և չենք հրապարակի քո ինտիմ տեսագրությունները. բարձրաստիճան պաշտոնյային սպառնացել են

SHAMSHYAN.com-ի տեղեկությունններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 51-ամյա Բ․Ս․-ի դիմումի փաստով։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 6-րդ վարչության աշխատակիցներին հայտնել է, որ օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել և նույն ցանցի միջոցով շփվել է «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ հետ։

Ու «Մարիա ․․․» օգտատիրոջ առաջարկով՝ ինքը տեսազանգի ընթացքում ցուցադրել է իր սեռական օրգանները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դրանից հետո «Մարիա ․․․» անվամբ օգտատերը տեսազանգի տեսագրությունը համացանցում չհրապարակելու դիմաց իրենից պահանջել է 2500 դոլար։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Բ․Ս․-ն բարձրաստիճան պաշտոնյա է, հանրապետությունում գործող հայտնի ընկերություներից մեկում փոխտնօրեն է։



Понравилась статья? Поделиться с друзьями: