Տիգրան Խզմալյան. Հենց այդ պահին էր, որ լուր հասավ Երևանում, Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած սպանդի մասին

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքում գրել է․

«Ասեմ մի բան, որի մասին առաջ լռում էի: 2001 թվին Ստամբուլում էի, Օսմանյան կայսրությունում հայ երաժիշտների և այլ արվեստագետների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու առիթով: Պատիվ եմ ունեցել հանդիպելու Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին և կարճ հարցազրույցից հետո արժանացա նրա ժամանակից երկժամանոց զրույցի, որի ընթացքում նա հաղորդեց ինձ ցնցող տեղեկություն:

Մեսրոպ Պատրիարքի պնդմամբ, 1999թ. հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ Պոլսո, Երուսաղեմի և Անթիլիասի պատրիարքների պայմանավորվածությամբ ու որոշմամբ, նրանք պետք է հանդես գային ընդհանուր հայտարարությամբ, որը խիստ բողոքն ու անհամաձայնությունն էր հայտնելու այդ օրը Գարեգին Բ կաթողիկոսի օծությանը: Նամակը պետք է ծիսակատարության ընթացքում ընթերցեր հենց նա, Մեսրոպ Մութաֆյանը, այդպիսով բեկանելով Գարեգին Բ-ի ընտրությունը:
Պոլսո Պատրիարքի այս խոսքերից հետո ես ապշած լռում էի, այդպես որ նա ինքը պատասխանեց չհնչած հարցիս:

Ինչո՞ւ չընթերցվեց այդ նամակը: Հենց այդ պահին էր, որ լուր հասավ Երևանում, Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած սպանդի մասին: Երեք պատրիարքները հայացքներ փոխանակեցին և որոշվեց ստեղծված ողբերգական վիճակում ձեռնպահ մնալ ազգը պառակտելու վտանգի տեսք ստացող այդ քայլից: Կրկնում եմ, դա ինձ անձամբ պատմել էր Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, Ստամբուլի իր առաջնորդարանում, 2001 թվականին:

Սուրբ Գեղարդի խայտառակ պատմությունը վերջին կաթիլն էր, որից հետո ես որոշեցի հրապարակել սա: Ավելացնեմ՝ Պատրիարք Մեսրոպն ինձ չի հորդորել թաքցնել իր ասածը: Առ այսօր դա իմ անձնական որոշումն էր»:

Ասեմ մի բան, որի մասին առաջ լռում էի: 2001 թվին Ստամբուլում էի, Օսմանյան կայսրությունում հայ երաժիշտների եւ այլ…

Опубликовано Tigran Khzmalyan Пятница, 6 июля 2018 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: