ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոռու մարզում հսկայական քարեր են թափվել ճանապարհի վրա, մի քանի մեքենա խիստ վնասվել է․ կա զոհ

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, կան տուժածներ, վնասվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կա զոհ։

Հրապարակված տեսանյութի կադրերից երեւում է, որ մի քանի մեքենա, հատկապես «Գազելը», խիստ վնասվել են։

Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

socialmedia.am

Понравилась статья? Поделиться с друзьями: