ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դժոխային կիրճը». «Արցախի «Գվոզդիկա»-ները վերացնում են ադրբեջանցի դիվերսանտներին». WarGonzo-ի

Ռուսական WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նկարահանված բացառիկ տեսանյութ «Արցախի «Գվոզդիկա»-ները վերացնում են ադրբեջանցի դիվերսանտներին» վերտառությամբ:

Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը տեսանյութում պատմում է, որ խորհրդային արտադրության 122-մմ ինքնագնաց հաուբից «Գվոզդիկա»-ները մշակում են այսպես կոչված «դժոխային կիրճը», որը Հադրութից ձգվում է դեպի Շուշի:

«Ադրբեջանի զինված ուժերը փորձում են դիվերսիոն խմբեր և զրահատեխնիկա մտցնել»,-նշում է Պեգովը՝ ընդգծելով, որ սեպտեմբերին վերսկսված ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ադրբեջանական կողմն առավել շատ կորուստներ է ունեցել հենց «դժոխային կիրճում»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: