Տեսանյութ․ Արտակարգ իրավիճակ «Դալմա գարդեն մոլում». Մարդկանց տարահանում են

Արդեն մի ժամ է, ինչ Դալմա Գարդեն Մոլի տարածքում իրականացվում է քաղաքացիների տարհանում: Հայտնի է, որ ժամը 20:00- ի սահմանում տեղեկություն է տարածվել, թե սպասվում է ուժեղ երկրաշարժ, ինչի պատճառով էլ սկսվել է քաղաքացիների տարհանումը:

Յութուբյան ուղիղ եթերով հեռարձակվում է, թե ինչ է կատարվում այնտեղ այս պահին: Ոստիկանական ուժերը տարհանում են բնակչությանը, իսկ այնտեղ հավաքված լրագրողների հարցերին, թե իրենք ինչ հանջնարարականով են եկել և ինչ խնդիր են կատարում, ոստիկանական ծառայողները խուսափում, չեն պատասխանում:

Քիչ առաջ ԱԻՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանում այս պահին ոչ մի երկրաժարժ չի կանպատեսվում, երկրաշարժի մասին լուրերը հավաստի չեն:

Տարհանումը այս պահի դրությամբ դեռ շարունակվում է, իսկ հստակ պատճառը դեռ ճշտված չէ: Ոստիկանությունը չի թողնում մարդկանց մոտենալ, իսկ տարածքում եղած մարդկանցից մի մասն ասել է, թե մի փոքր ցնցում են զգացել: Ֆելիքս Ցոլակյանը ևս պարզաբանել է, որ խուճապը կապված է ցնցումների մասին եղած տեղեկություններով:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: