Հայտնի մեդի-ամենեջեր Արամ Գաբրելյանովը իր աղբյուրներին հղումով մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ԱԳՆ-ում տիրող իրավիճակի մասին։

«Տեղեկատվությունը հաստատված է մի քանի աղբյուրներից։ Առաջինը ՝ նախարար Այվազյանը հրաժարական է տվել Փաշինյանի այն խոսքերից հետո, թե ս-ահմանազատման և հողերի հանձնման վերաբերյալ դիրքորոշումը համաձայնեցված է ԱԳՆ-ի հետ։
Այվազյանը շատ կոշտ ձևով Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասել է, որ ազգի դավաճանի հետ չի աշխատի։ Այսօր երեկոյան հրաժ-արական են ներկայացրել Այվազյանի բոլոր տեղակալները։
Փաշինյանի հետ կտրականապես հրաժարվել են աշխատել նաև Հայաստանի մի քանի առանցքային դեսպաններ՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եվրամիությունում, Գերմանիայում, և Ավստրիայում։
Դեսպանները հրաժարական են տվել։ Բացատրությունը մեկն է ՝ ԱԳՆ աշխատակիցները կտրականապես դեմ են սահմանազատմանը , քանի դեռ հստակ չի որոշվել Արցախի կարգավիճակը։
ԱԳՆ-ում նշում են, որ, եթե Փաշինյանը ստորագրի դավաճանական պայմանագիրը, Արցախի մասին կարելի է մոռանալ։ Իրադարձությունները արագրացրեց այն, որ Փաշինյանը որոշեց սադրանք կազմակերպել ու իր ինտրիգներում ներառել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային»,-գրում է Գաբրելյանովը։