ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԵՐԿԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկար դադարից հետո իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ընտանեկան լուսանկարներ և գրել․

«Երջանկության 15 բացառիկ տարի: Աստծո օրհնությմաբ` երեք հրաշք դուստր, բազմաթիվ անմոռանալի պահեր, մեծ ձեռքբերումներ և ամուր օջախ` ամեն ինչ, ինչի մասին կարելի է երազել: Իհարկե նաև անխուսափելի կորուստներ` կյանքից հեռացած հարազատներ և ընկերներ:

Հարսանիքի 15-րդ տարեդարձը անվանվում է «բյուրեղապակյա», քանի որ հղկված բյուրեղի պես ամուր են հարաբերությունները, պարզ և անբիծ: Երեկ հյուրընկալում էինք մեր շատ սիրելի ընկերների մի զույգ, որ այս տարի նշում են ամուսնության 63-րդ տարեդարձը: Սեր և երջանկություն ձեր բոլոր սիրելի մարդկանց»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: