Վիգենի զարմանքը. ով է հակադրում Հայաստանի անկախությունը Ռուսաստանի հետ դաշինքին

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը զարմանք է հայտնում Բոլթոնի հայտարարությունների վերաբերյալ, որ Հայաստանը պետք է ինքնուրույն ու անկախ դառնա իր արտաքին քաղաքականությունում: Նա կարծում է, որ դա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման ակնարկ է: Սարգսյանն ասում է, որ չի հիշում դեպք, երբ ամերիկացի գործընկերները հարցականի տակ դրած լինեն Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական դաշինքը:

Փաստորեն, Հայաստանի ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը հակադրվում է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններին: Այլ խոսքով, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը խոստովանում է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի պայմաններում Հայաստանի ինքնիշխանության մասին միայն վերապահումներով կարելի է խոսել:

Նույն կարծիքին են Ռուսաստանի ԱԳՆ-ում: ԱՄՆ նախագայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում հնչեցրած  հայտարարությունների կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է. «Բոլթոնը հրապարակային պահանջել է, որ Հայաստանը հրաժարվի «պատմական կաղապարներից» միջազգային հարաբերություններում (չի թաքցվում, որ խոսքը Ռուսաստանի հետ անվադական բարեկամության մասին է)»:

Մինչդեռ Երեւանում լրիվ այլ բան են ընկալել «պատմական կաղապարը»՝ ավելի շուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները: Եթե Մոսկվայում վստահ են, որ հայ-ռուսական հարաբերությունները «պատմական կաղապար» են, նշանակում է, որ ինչ-որ բան գիտեն:

Ասենք, Հայաստանում էլ չի ստացվել շրջանցել Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ ամերիկյան սպառազինության գնման հավանականության թեման: Հարցին, արդյոք դա չի զայրացնի Ռուսաստանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ շատ պարզ տրամաբանություն կա՝ միջնորդները կամ չպետք է զենք մատակարարեն կողմերից մեկին, կամ էլ այնպես պետք է մատակարարեն, որ հավասարակշռությունը չխախտվի:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, որ երբ Ռուսաստանը Ադրբեջանին ու մեզ զենք է վաճառում, պատերազմի է դրդում, ասել է, որ քննադատաբար են մոտեցել դրան, եւ նման երեւույթներն անթույլատրելի են:

Հայաստանի իշխանությունը էմոցիոնալ չի արձագանքել Բոլթոնի առաջարկին: Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան կարգավորման մասին ասել է, որ ոչ ոք չի կարող իրեն ասել ինչ անել: Ինչ վերաբերում է ամերիկյան զենք գնելուն, Փաշինյանն ասել է, որ կառավարությունը ոչնչով սահմանափակված չէ, եթե շահավետ առաջարկ լինի, կքննարկեն: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասել է, որ առայժմ չկա դրա անհրաժեշտությունը:

Հասկանալի է, որ այս հարցերը մեկ հանդիպումով չեն լուծվում, եւ Հայաստանի արձագանքը լիովին համարժեք էր: Ընդ որում, Մոսկվան դժվարությամբ է թաքցնում նյարդայնությունը: Բայց երեւում է Ռուսաստանը ստիպված է «կուլ տալ» ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք քանդում են չգրված կանոնները:

Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է, եւ դա չի կարող չանդրադառնալ հայ-ռուսական «ավանդական հարաբերության» վրա, այդ թվում՝ տնտեսական լծակների մասով, որտեղ բացահայտումների կապակցությամբ Մոսկվան փորձում է հարթել առաջացած խնդիրները:

2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները չեն ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերի վրա, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Այդուհանդերձ, նա նշել է, որ ներքաղաքական վիճակը, մասնավորապես, որոշ «բացահայտումներ» չեն նպաստում հարմարավետ ներդրումային միջավայրին ու կարող են վախեցնել ներդրողներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին ՊԵԿ աշխատակիցները խուզարկություն են կատարել Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում: Այդ ընկերության ղեկավար Բաբկոն նշել է, որ հայ քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ Հայաստանի ձեռնարկությունների երեք քառորդը ռուսական կապիտալով ընկերություններ են:

Մինչդեռ Հայաստանում անցկացված ԵՏՄ ֆորումի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անսպասելի հայտարարել է Ռուսաստանի մի շարք խախտումների մասին: Նա պատմել է Ռուսաստանում դեմպինգի մասին, որ ռուսական օդանավակայաններն ավելի բարձր գներ են սահմանում հայկական ինքնաթիռների համար, որ սոււպերմարկետները մթերքները միջնորդների միջոցով են գնում: Ռուսական կողմը խոստացել է քննարկել այս հարցերը:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: