
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահան Բաղդասարյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 02 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 36 PR 870 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ հայտնվել բացօթյա սրճարանի բակում՝ կոտրելով մարմարե ծաղկամանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետւևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։