«Վերջապես, 10-ամյա սպասումից հետո». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Վերջապես Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները և մեր քաղաքացիները, փաստորեն, զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից:

Հավանաբար, մյուս շաբաթից սկսած, մեր բոլոր քաղաքացիները, հատկապես քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե՛ հիմա, թե՛ հետո: Սա, իրապես, հաղթանակ է մեր երկրի համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով նպաստել է այս կարևոր ծառայության հասանելիության ապահովմանը Հայաստանում` ֆիզիկոսներից մինչև բժիշկներ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: