
Վերադարձ քաղաքականություն, թե՞ նոր անունների հայտարարում․
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մասին տարածված լուրերին զուգահեռ տարածվում են նաև կարծիքներ, թե ինչի մասին պետք է խոսի դատարանի դահլիճից մեկ օր առաջ դուրս եկած ՀՀ երկրորդ նախագահը ում մեղադրում են ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Քննարկվող հիմնական տարբերակները երկուսն են։ Ռոբերտ Քոչարյանը կամ ցանկանում է քաղաքականութ վերադառնալու կամ մարտի 1-ի գործով նոր ու ավելի թարմ անունների հայտարարություն կատարի։

Անուններ և ինչու ոչ նաև ապացույցներ Քոչարյանը շատ հեշտությամբ կարող էր դատարանի դահլիճում ներկայացներ, սակայն Քոչարյանը կարող էր ընտրել նաև հանրության առաջ արդարանալու այս տարբերակը։ Չնայած երևի ինքը շատ լավ գիտակցում էր, որ դա ձախողված քայլ է լինելու, քանի որ տարիներ շարունակ Հայաստանի ամբողջ մեդիա դաշտը մարտի 1-ը ասոցացրել է հենց Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն երևի այն ժամանակ Քոչարյանը այս մասին չէր մտածում։ Չէր մտածում, որ գալու է մի օր, երբ այդ ամենի դիմացը առնել այլևս չի լինելու, քանի որ ժողովուրդը այլևս չի հավատալու տարիներ շարունակ իր լսածներից տարբերվող կարծիքի։
Առավել հավանական տարբերակ է, որ Քոչարյանը պատրաստվում է հայտարարել իր վերադարձի մասին։ Այս դեպքում ճիշտ է ժողովրդի շրջանում ևս դա չի ընդունվի, սակայն կգտնվեն կուսակցություններ, կազմակերպություններ և որոշ անձիք, ովքեր կսատարեն Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչին։ Սակայն կրկին անհասկանալի է մնում, այդ հայտարարության համար նման ռիսկային ասուլիս կազմակերպելը։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք