Վարչապետ` Փաշինյանի կոչը մեր քաղաքացիներն

Ժամանակ օրաթերթը գրում է․

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախապես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին: Նա խոստացել էր պատասխանել ամենից շատ լայքեր հավաքած հարցերին:

Հարցեր հնչեցին զինվորների սնունդի որակի, պարունակության մասին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ խնդիրներով իրենք լրջորեն զբաղվում են: Հարկավոր է հասցեական, կոնկրետ անուններով ահազանգել, դիմել մամուլին, ահազանգել սոցցանցերում ու ինքը երաշխավորում է, որ ահազանգող մարդու զավակին ոչ մի սպա չի կարողանա նեղացնել, այլապես կպատժվի օրենքի ողջ խստությամբ, զինվորի սնունդը ուտել չի կարելի ու անթույլատրելի է:

Հարցերից մեկը պատվաստումների մասին էր, օգտատերը օրինակ էր բերում պոլիկլինիկաների բարձիթողի վիճակն ու պատվաստումից մահացած փոքրիկին, հարցի մի մասն էլ  առողջապահության նախարարի նշանակման մասին էր, քանի որ նա կողմ է պատվաստումներին, մինչդեռ պատվաստումներին դեմ արտահայտվող  հարյուրավոր մարդիկ կան:

Վարչապետը, նախ, որպես օրինակ նշեց իր ընտանիքը, նշեց, որ իր բոլոր 4 զավակները ժամանակին անցել են բոլոր համապատասխան պատվաստումները ու ինքն իր օրինակով համարում է դա ճիշտ որոշում: Նաեւ հավելեց, որ վերջին ժամանակները հատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Հայաստանն ունենա որակյալ պատվաստանյութեր: Ոչ մի անորակ պատվաստանյութ չկա, վնասակար ոչինչ չկա ու պատվաստումները անհրաժեշտ են, վստահեցրեց նա:

Նիկոլ Փաշինյանը, օգտատերերից մեկի հարցին անդրադառնալով, խոսեց նաեւ շարունակ տեղի ունեցող ընդվզումների, բողոքի ցույցերի մասին: Վարչապետ նշեց, որ կա կառավարություն, որը զբաղվում է քաղաքացիների խնդիրներով, պատրաստ է լսել ու աջակցել ցանկացած հարցում ու պետք է անհապաղ դադարեցնել բոլոր անհնազանդությունները, քանի որ եթե կան դժգոհություններ՝ անգամ Տարոն Մարգարյանի վերաբերյալ, այդ ամենի հերթը կգա, կուսումնասիրվի, կիմացվի ամեն ինչ, պետք է գործել միայն փաստերի հիման վրա:

Վերջին հարցերից մեկը Ամուլսարի ոսկու հանքի թնջուկային խնդրի մասին էր: ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը դարձյալ անհասկանալի համարեց անհնազանդությունները՝ խնդրելով առանց նախապայմանների հնարավորություն տալ իրենց փաստերի հիման վրա կատարել համապատասխան քայլեր, այնուհետ կլինի բոլոր կողմերի հետ քննարկում ու լուծում՝ հավաքված փաստերով: Մի խանգարեք մեզ հավաքել փաստեր, թույլ տվեք մեզ հավաքել այդ փաստերը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: