
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ քեզ հեղափոխություն են վստահում, դու չես նստում մեկ տարի վատնում դատարկ ճառերի վրա և հետո, երբ անգործությունդ քեզ վաղուց զգուշացված արդյունքներ է
տալիս` նորից ժողովրդին փողոց հանում` քո անկարողության և մեծամիտ անգիտության ավերները ժողովրդի ձեռքով կասեցնելու համար:

Ժողովուրդը քեզ է լիազորել հեղափոխությունն ավարտելու, ոչ թե կոչնակի պես ամեն անգամ իրեն դիմելու և իր ձեռքով ամեն բան անելու համար:
Վաղն առավոտվա այս՝ վարչապետի կոչին պետք է ականջալուր լինել, որքան էլ որ դա իր անկարողության վկայությունն է:

Պատերին իր ծեփելու ու ասֆալտին փռելու ևս մեկ շանս տանք նրան դատական համակարգի աղբը մաքրելու համար:
Բայց դրանից հետո նա պարտավոր է մաքրել սեփական ձեռքով իշխանություն մտցված աղբն ու ընդունելով սեփական

անկարողությունն ու թույլ տված աններելի սխալները` իշխանությունը փոխանցել առավել կարող և առավել պրոֆեսիոնալ առաջնորդների»: