Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը հիշեց Ռիտա Սարգսյանին և Բելլա Քոչարյանին

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը պատասխանեց ուսանողների հարցերին:

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե 2012թ.-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր ընտրվեց, կարգավիճակի փոփոխությամբ դադարեցրեց խմբագրական գործունեությունը, արդյոք Աննա Հակոբյանը ևս պատրաստվում է կարգավիճակի փոփոխությամբ դադարեցնել նույն գործունեությունը: Աննա Հակոբյանը պատասխանեց, որ ինքը կառչած է իր գործին և շատ դժվար է բաժանվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականություններից, բայց ծանոթներս, բարեկամներս հուշում են, որ էթիկայի տեսակետից ճիշտ չի լինի, որ նոր կարգավիճակի բերումով ես շարունակեմ մնալ:

Այնուհետև նա խոսեց նաև առաջին տիկին կարգավիճակից՝ նշելով, որ առաջին տիկինների որոշելիքը չէ, թե երբ ուղեկցեն պաշտոնական այցերի ժամանակ իրենց ամուսիններին, երբ՝ ոչ: Տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը ևս ուղեկցել է, ի տարբերություն, օրինակ, Բելլա Քոչարյանի, ով իր անձնական որոշումով էր հրաժարվել ուղեկցել ամուսնուն:

աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: