Վարդավառը տխուր ավարտ է ունեցել աղջկա համար. նրա դեմքին ինչ–որ հեղուկ են լցրել

Սրճարանում աշխատող երիտասարդ աղջիկն աչքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Երեկ գիշեր Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա մի աղջիկ, որն ապրում է Երևանում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրա ձախ աչքի ակնագունդը վնասված է եղել։

Ըստ լուրերի՝ աղջիկը պրակտիկանտի կարգավիճակով աշխատում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Ատլանտիկ» սրճարանում։ Երեկ Վարդավառի կապակցությամբ մի երիտասարդ շշով ինչ-որ հեղուկ է լցրել աղջկա դեմքին, ինչի հետևանքով էլ նրա աչքը վնասվել է։

Մեր տեղեկություններով՝ ոստիկանները այդ երիտասարդին հայտնաբերել են և բերման ենթարկել բաժին։

Այժմ իրավապահները պարզում են, թե ինչ հեղուկով լցված շիշ է եղել տղայի մոտ։

Պարզվում են նաև դեպքի այլ մանրամասներ։

armeniasputnik.am

Понравилась статья? Поделиться с друзьями: