Վահես բանակից ամեն օր զանգում էր ու ասում՝ «մամ ջան, բանակից գամ, նորությունն անկողնում պառկած լինի» Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Վահեի եղբայրը

44-օրյա պատերազմում որդի կորցրած Անահիտ Մկրտչյանը որդի է ունեցել:

Վանը ծնվել է նոյեմբերի 17-ին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2 կգ 400 գրամ քաշով և 46 սմ հասակով։ «Վահես նույնիսկ բանակից էր ամեն օր զանգում ու խնդրում, որ երեխա ունենանք։ Ասում էր՝ «մամ ջան, բանակից գամ, նորությունն անկողնում պառկած լինի»։ Հիմա Վահես երկնքից տեսնում է, որ ես ու ամուսինս իրականացրել ենք իր ամենակարևոր նպատակներից մեկը…

Ես իր մեջ չեմ ուզում Վահե տեսնել, ես ուզում եմ տեսնել Վանին, որը շարունակելու է Վահեի գործը»,- ասում է Վահեի ու Վանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: