Սրանք ընդամենը «աբիժնիկի» խոսակցություններ են. Բախշյանը՝ Արայիկ Հարությունյանի

AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում Հանրային խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հետ կապված վերջին դեպքերին և հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելուն.

«Բայց դրա լուծումը գիտե՞ք որն է: Համալսարան ընդունվելու համար պետք է անպայման մայրենիից քննություն բոլորը հանձնեն: Մենք այդ քննությունը հանել ենք, մարդը դիմում գրել չգիտի, Բժշկական, Պոլիտեխնիկ, Ագրարային համալսարաններում դիմում գրել սովորեցրու, ծիծաղելի է»:

Անահիտ Բախշյանը նշեց, որ նախագծին հավանություն է տալիս. «Այն ժամերը, որ տրվում են լեզվին և հայոց պատմությանը ոչ մասնագիտական ԲՈՒՀ-երում, այնտեղ այնքան գործ կա անելու, որ մասնագետները դառնան հմտություններ կրողներ, կարողանան հետազոտություններ անել»:

Խոսելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին, Բախշյանը նշեց. «Այն հիմնավորումները, որոնք պահանջում են, ընդամենը «աբիժնիկի» խոսակցություններ են: Ես նախարարի բոլոր գաղափաների հետ համամիտ չեմ, բայց այդ բովանդակությամբ հրաժարականը չափազանց թույլ, պրիմիտիվ, քաղաքական ժեստ է»:


աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: