«Սրանց լսելիս մարդ կկարծի, թե Ծառուկյանը երկնքից իջած հրեշտակ է». Ալեքսանդր Սայադյանը գիտի, թե նչու է ԲՀԿ-ն գնացել այդ քայլին

Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունան Ավետիսյանն ու Ալեքսանդր Մատրոսովը նետվեցին կ ր ա կ ա կ ետի վրա ու կրծքով փակեցին հ ր ակ ն ա տ ը, որովհետև մարտից առաջ նրանց տվել էին ն ա ր կ ո մ ա կ ա ն հարյուր գրամ մաքուր սպիրտը։

Դե, իսկ ինչպես գիտենք, հ ա ր բ ա ծ ի համար ծովը ծնկներից է թվում։

Հիմա մտածելու բան է` տեսնես ի՞նչ են տվել բարգավաճած պատգամավորներին, որ մեկը մյուսին հերթ չտալով դոշ /կուրծք/ են ծ ե ծ ում իրենց ԱՌԱՋՆՈՐԴԻ համար ու ք ր ե ա կան գործը համարում քաղաքական հ ե տ ա պ ն դ ու մ։

Թեև Հայաստանում այսօր մոդա է դարձել` նախկին իշխանությունների մաս կազմողներից ում էլ ք ր ե ա կ ան գործով մ ե ղ ա դ րանք են առաջադրում, այսօրվա իշխանությանը մ ե ղ ա դրում է քաղաքական հ ե տ ա պ ն դ ու մ իրականացնելու մեջ։

ԲՀԿ-ի ղեկավարի հետ կապված գործը գտնվում է իրավական հարթությունում և այդ իսկ պատճառով անհասկանալի են այն ջ ղ ա ձ ի գ շարժումները, որ անում են ԲՀԿ-ական օրենսդիրները։

Առավելևս անհասկանալի է, թե ինչու՞ են օրենքի գործադրումը ապօրինի համարում նրանք, ովքեր հենց իրենք պիտի դրա առաջին պահանջատերն ու պաշտպանը լինեն։

Թե՞ օրենքը օրենք է միայն ուրիշների համար։ Սրանց լսելիս, իրականությունից անտեղյակ մարդը կկարծի, թե Ծառուկյանը երկնքից իջած հրեշտակ է, պարզապես ինքն է կույր և չի տեսնում այդ հրեշտակի թևերը։

Այն, ինչ այսօր կատարվում է, հետևանքն է այն բանի, որ օլիգարխը հանկարծ հայտարարվեց խոշոր սեփականատեր և մտածեց, թե ինքը ինդուլգենցիա ստացավ, մոռանալով, որ ժողովրդին խոստացվել է թալանածը վերադարձնել կոպեկ առ կոպեկ։

Այսօր ականատեսն ենք հենց այդ խոստման կատարման քայլին և Նաիրա Զոհրաբյանը, ինչքան սիրտն է ուզում, թող պնդի, թե օրեր առաջ իրենց արած քաղաքական հայտարարությունը ժողովրդի մասին մտահոգվելու պատճառով է։

Բոլորին է պարզ ու հասկանալի, որ այդ քայլին ԲՀԿ-ն գնացել է, զգալով Ծառուկյանին սպասվող վերահաս վ տ ա ն գ ը, որպեսզի այսօր հարայհրոց բարձրացնեն, թե նա ենթարկվում է քաղաքական հ ե տ ա պ ն դման։

Սրանք ժողովրդին հիշողությունից զուրկ, կույր, խուլ ու համր մանկուրտի տեղ են դրել, որը ոչ հիշում , ոչ տեսնում, ոչ լսում և ոչ էլ կարող է խոսել։

Այնպես որ, ոչ հարգելի բարգավաճածներ, ձեր հերթական բ լ ե ֆ ը այս անգամ էլ չանցավ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: