
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հարցադրումներ ուղղելով այսօր ՀՀԿ-ն լքած Աշոտ Արսենյանին:

Վերլուծաբանը, մասնավորապես, գրել է.
«Երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը Լիդիանին թույլատրում էր Ամուլսարում հանքարդյունաբերությունը, Արսենյանը ինչով էր զբաղված? Բա բերանը ջուր առած ինչի՞ էր նստել, որ կառավարությունը որոշումներն ընդունի, Լիդիանը ԵԶՎԲ-ից վարկ վերցնի ու հանքը նախապատրաստվի շահագործման? Գոնե մի ելույթ խորհրդարանում ունեցել է? Իսկ այդ մարզում նրան կրկին ձայներ ու քվեներ էին շռայլվում»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ն լքած Արսենյանն այդ մասին հայտարարություն էր տարածել:
աղբյուր