
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը խոսել է տեղած ձյան ու ձնախառն անձրևի մասին՝ SHANTNEWS.am-ի եթերում:

Նրա խոսքով՝ հանրապետության բարձրադիր գոտիներում ձյունը և բուքը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը, որից հետո կսկսվի արևոտ եղանակ, իսկ Արարատյան դաշտում եղանակը կցրտի, սակայն քիչ հավանական է ձյուն:

Գագիկ Սուրենյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ոչ ցրտադիմացկուն ծառատեսակներին և բույսերին, իսկ վարորդներին խորհուրդ տվել Գյումրի, Ապարան, Գեղարքունիքի մարզ և բարձրադիր այլ գոտիներ ճանապարհվելիս օգտագործել միայն ձմեռային անվադողեր, քանի որ ճանապարհները սառցակալելու են: