Սպասելի էր, որ երեկվա ելույթից առանձնապես խուճապի մեջ կընկնեն….

Սպասելի էր, որ երեկվա ելույթից առանձնապես խուճապի մեջ կընկնեն

— պատգամավորենը, որոնք գիտակցում են, որ էլ շանս չունեն ԱԺ-ում հայտնվելու, քանի որ զրկվել են վարչական ռեսուրսից ու փող բաժանելուց,

— հանցագործները, որոնց միակ հույսը դատական համակարգում մնացած կոռումպացված խամաճիկներն են,

— կաբինետային իշխանություն իրականացրածները, որոնք գործադիրը վերածել էին քաբաբանոցում ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունների ի կատար ածողի, իսկ ԱԺ-ն նրանց համար սեփական շահերը օրինականացնող կոճակների վահանակ էր:

Նրանց համար ժողովրդին ձայն և որոշում կայացնելու հնարավորությունը հավասարազոր է մահվան տանջալի սպասման:

Ձեր քաղաքագիտական ահազանգերի՞ն նայեմ, թե ձեր իրականացրած կլանա-օլիգարխիկ, բդեշխա-ավազակային քաղաքականությանը:
Եթե այդպես լավ գիտեիք ժողովրդավար պետության իմաստը, բարի լինեիք՝ իմիտացիայով չզբաղվեիք:

Նյութի աղբյուրը՝ Իզաբելլա Աբգարյան

Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: