Սպաների հանդեպ այս վերաբերմունքը դավաճանություն է Հայաստանի հանդեպ

Այսօր մի խումբ թոշակառու սպաներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ բարձրացնելու համար վերջին 20 տարիների ընթացքում սպաների բնակարանային ապահովման հարցում պետական այրերի անբարո վերաբերմունքը։

Խնդիրները շատ ու բազմազան, սակայն հարկ եմ համարում նշել, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հնչեցրել է այս խնդիրը մեղարդելով նախկին կառավարությանը անգործության մեջ, ինչը ցուցյի մասնակիցները նույնպես նշեցին։

Այո, այն որ արդար չի եղել կառուցված տների բաշխումը, այն որ կոռումպացված է եղել գործընթացը գրեթե կասկած չի հարուցում, սակայն մի միտք հանգիստ չի տալիս և որպես հայրենասեր չեմ կարող չանդրադառնալ նրան։

«Ռազմական Համալսարան ընդունվել է 19 հոգի, երբ 90-ականների վերջ այդ թիվը հասնում էր 400-450 հոգու»- ասեց մասնակիցներից մեկը։

Ու այս իրավիճակի վրա միանշանակ ազդում է գործող սպայական կազմի հանդեպ պետության վերաբերմունքը։ Սպայական կյանքը ոչնչով չի գայթակղում պոտենցիալ կուրսանտին։

Այստեղ արդեն հստակ կարելի է փաստել, որ երիտասարդությունը չի ցանկանում դառնալ սպա և կյանքը կապել պետության հետ և ցավալին այն է, որ այս տենդենցը մեկ օրվա մեջ չի գոյացել, այլ սա ուղակի սխալ վարած մարտավարության հետևանք է։ ՊՆ-ի նախկին ղեկավարությունը ոչինչ չի արել այս հարցում, զբաղված են եղել անգործությամբ և սեփական դղյակների կառուցմամբ, իսկ սպաները կսպասեն։

Սա նախկին իշխանությունների վարած անտարբեր քաղաքանության արդյունք է։ Մարդիկ իրոք թքած են ունեցել սպաների սոցիալական վիճակի վրա օգտվելով այն առիթից, որ սպան բողոքելու իրավունք չունի և ձայն բաձրացնողներին իրոք որ ճնշել են, ինչը նույնպես այսօր հչեցրեցին ակցիայի մանակիցները։

Օրինակ Անգլիայում թագավորական ընտանիքի զավակը պետք է պարտադիր սպայական դպրոց անցնի, սպայական ուսադիրները աշխարհի գրեթե բոլոր երկրներում պատիվ են, Հայաստանում  էլ է դա այդպես եղել ու հիմա է դեռ պահպանվում հույսը, որ ամեն ինչ չի սառել մարդկանց սրտերում։

Ուշ չէ, երբեք ուշ չէ մոտեցումը փոխելը, առաջնային պետք է թոշակառուների հարցերը լուծել և մարդկանց բնակարանները ապահովել կարճ ժամկետներում։ Երկրորդը պետք է զինծառայության մեջ գտնվող սպաներին ապահովել բնակ տարածքով, այդ կատեգորիան առավել խոցելի է, քանի որ չի կարող բողոքի ձայն բարձրացնել։ Եվ ինչքան արագ լուծվի հարցը այնքան լավ, քանի, որ մադկանց համբերության բաժակում որդեն տեղ չկա։

Մեկ այլ խնդիր է նաև, որ թոշակառու սպաները այսօրվա իրականության մեջ ծառայությունից դուրս պոտենցիալ գործազուրկներ են, բայց այս թեմային կանդրադառնամ առանձին։

Նշենք, նաև որ ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է խումբ, որի միջոցով մարդիկ միավորվել են և պայքարելու են իրենց սահմանադրական իրավունքերի համար։

Ձնագնդիկը սարից գագաթից վայր գլորված արդեն սկսել է շարժումը և օրեց օր թափ է առնում։ Չպետք է վախենալ սեփական իրավունքների համար պայքարելուց պարոնայք սպաներ, ամեն ինչ լավ է լինելու կարևորը ԴՈՒԽՈՎ։

Տեսանյութը դիտեք սկզբնաղբյուր կայքում

 

Понравилась статья? Поделиться с друзьями: