Սիրուշոյի հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը ֆեյսբուքում Քոչարյանին է պաշտպանում

Այս օրերին սոցցանցային տիրույթում ակտիվորեն տարածվում են Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին պատմող տեսանյութեր, որտեղ ներկայացվում է, թե ինչ «լավն են եղել նրա նախագահության տարիները»։

Քոչարյանի խնամին՝ երգչուհի Սիրուշոյի հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը նույնպես լծվել է այդ տեսանյութերը տարածելու գործին։ Նա ֆեյսբուքյան էջում նմանատիպ մի հոլովակ է ներբեռնել, որտեղ ներկայացվում են Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանի ձեռքբերումները։

Տեսանյութը՝ այստեղ։

Понравилась статья? Поделиться с друзьями: