
Հայկական Երազանք կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Իմ սիրելի Ժողովուրդ, սոցցանցերում շատերդ այսօր ակտիվորեն քննադատում էիք Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով հայ-ռուսական հարաբերությունները ձախողելու, գազի գին չէժանացնելու, սառը վերաբերմունքի արժանանալու մեջ:
Գիտեք, շատ գործընթացներում ինքս եմ հանդես գալիս քննադատություններով, բայց սա այդ պահը չէ: Եկեք սթափ նայենք. Այսօր՝առավել քան երբևէ, վարչապետ Փաշինյանը մեր աջակցության կարիքն ունի:
Դուք գոնե հասկանում ե՞ք ինչ դժվար է հաջորդել մեկին, ով գերտերությունների հետ շփվել է միմիայն շողոքորթելով, հաճախ էլ 12 տարեկան աղջկա պես նեղացվել ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ գագաթնաժողովների ժամանակ:
Իսկ գիտեք, թե՞ ամեն անգամ գազի գին չթանկացնելու համար որքան պետական հարստություն է նվիրաբերվել ՌԴ-ին նախկինում, իսկ մեզ ներկայացվել որպես ճկուն քաղաքականության ձեռքբերում:
Սիրենք թե ոչ, էս մարդը մեզ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ է նվիրել, մեզ ազատել է սերժահհկական բռնապտությունից, ու հիմա մենք կուշտ փորը, էժան գազը դրել ե՞նք ազատության, արժանապատվության հետ նույն նժարին:
Մի կողմ դրեք սեփական ամբիցիաները, գոնե այս վճռորոշ պահին կանգնենք Վարչապետի, մեր Նիկոլի կողքին, ու ասենք, ոչ մի գերտերության առաջնորդի առաջ չընկրկես, Նիկոլ Դուխով: