![]()
Երևանի ավագանու անդամ, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը գրում է․
Իմ չափ չսիրեք Շարլ Ազնավուրին, ուղղակի ես կարծում եմ, որ սգո օր հայտարարելու փոխարեն` պետք էր հիշատակի օր հայտարարել։ Համազգային սգո օր հայտարարում են այլ դեպքերում, որոնք, տա Աստված չունենանք, իսկ փառահեղ կյանքով ապրած , 94 տարեկանում , կարելի է ասել, երջանիկ մահով մահացած մարդուն պետք է ճանապարհել հավուր պատշաճի, բայց ոչ `սգո օր հայտարարելով : Կարելի էր մի ամբողջ հիշատակի օր ունենալ , քաղաքը , երկիրը լցնել Շարլով , ամեն տարի այդ օրը նվիրել Շարլին , բայց դե մշակույթի կուրատորների խնդիր ունենք երկրում , որովհետև այս ոլորտում գոնե հաստատ ոչ ոք իր տեղում չէ`վերևից ներքև :