Սարսափելի դեպք Հայաստանում. ավտոմեքենայի սրահում մոխրացած դի է հայտնաբերվել

Ոստիկաններն ու քննիչները միջոցառումներ են ձեռնարկում վարորդի անձն ու նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ

Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Տիգրանաշենի ոլորաններում (Քյարքիի ոլորաններ)։ Եղեգնաձոր քաղաքի կողմից ոլորանները բարձրացած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով «Ժիգուլին» բախվել է երկաթե արգելապատնեշին ու հայտնվել ձորի սկզբնամասում։

Բախումից հետո մեքենայում հրդեհ է բռնկել. մեքենան վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր ժամանած իրավապահները վարորդի կողքի նստատեղին այրված դի են հայտնաբերել, որի ինքնությունը ճշտում են, ինչպես նաև միջոցառումներ են ձեռնարկում վարորդի անձը և նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության, քննչական կոմիտեի ծառայողներն ու հրշեջ-փրկարարները:

Сгоревший автомобиль ВАЗ 2106

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: