Ռուսները շարունակում են սադրել, սատարելով Ադրբեջանին հող տված կլանին…

Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ռուսները շարունակում են սադրել, սատարելով Ադրբեջանին հող տված կլանին…

Ռուսական OPT հեռուստաընկերության անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, կրկին անգամ ցույց է տալիս, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեղմ ասած չի ողջունում ՀՀ իշխանությունների մարտի 1-ի արյունալի հանցագործության բացահայտման վճռականությունը:

Ավելին, ռուսական հեռուստաընկերությունը գնում է բացահայտ սադրանքի, փորձելով միլիոնավոր մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, իբր Քոչարյանին ձերբակալելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչնչացնել ղարաբաղյան կլանը, որը ներկայացվում է որպես դրական սուբյեկտ: Վերջինս ըստ ռազմաքաղաքական առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի Արցախի անվտանգության հենակետն է և լուրջ հակահարված կտա ՀՀ իշխանություններին, եթե փորձ արվի Ադրբեջանին հողեր հանձնել:

Կարճ ասած ռեպորտաժի կոնտեքստում այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեկուսանցում է Քոչարյանին, որպեսզի հողեր հանձնի: Խոսք է գնում նաև անձնական վրեժխնդրության էժանագին վարկածի մասին:

Եվ այս ամենն արվում է Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքով, որը խստորեն վերահսկվում է իշխանությունների կողմից:

Ո՞վ է Միխայիլ Ալեքսանդրովը, որն իրեն իրավունք է վարապահում հրապարակավ գնահատականներ հնչեցնել մեր ներքին խնդիրների վերաբերյալ: Մի՞ թե ռազմական փորձագետ Ալեքսանդրովը տեղյակ չէ, որ իր կողմից Արցախի պաշտպան որակումը ստացած ղարաբաղյան կլանը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանին էր զիջել 800 հեկար տարածք: Իհարկե տեղյակ է:

Կարծում ենք ակնհայտ է, որ ռուսական որոշ ուժեր մանիպուլիացիոն եղանակներով շինծու տեղեկություններ տարածելով փորձում են վարկաբեկել ՀՀ լեգիտիմ իշխանություններին ակնհայտորեն աջակցելով ստրուկի կարգավիճակում գտնվող նախկին ռեժիմին:

Понравилась статья? Поделиться с друзьями: