
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի անվտանգությունը ապահովվում է Ոստիկանության կողմից:

Այս մասին NEWS.am-ին հայտնել են ոստիկանությունից:

Ոստիկանությունից, սակայն, չեն մանրամասնել, թե երբ են դատավորները դիմել ոստիկանություն`իրենց անվտանգությունը ապահովելու հարցով: