Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել․․ պաշտպանական խումբ

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  նոր մեղադրանք է առաջադրել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից,  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Տեղեկացնենք նաև,  որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: