
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է: ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, երեկ տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, ՌԴ նախագահը այցելել է Թումո կենտրոն,տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած ճաշկերույթից հետո, ՌԴ դեսպանատանը հանդիպել են նախագահ Վ.Պուտինն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը: Նրանք զրուցել են, թեյ խմել:
Փորձեցել են տեղեկատվությունը ճշտել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ,սակայն կապ հաստատել չի հաջողվել: