ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղի թեմայից:

Ռուս դիվանագետը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում զորահանդեսի ժամանակ Ալիևի ու Էրդողանի հայատյաց հայտարարություններին:

«Տարածաշրջանում բարդ իրավիճակ է, շատ ջանքեր են կենտրոնացվել, որպեսզի խաղաղություն հաստատվի, դադարեցվեն ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և սկսել փախստականներին վերադարձնելու, ենթակառուցվածքների վերականգնման բարդ գործընթացը, ստեղծվի այդ տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը բնականոն հուն վերադարձնելու պայմաններ ու նախադրյալներ:

Աշխատանքը շատ բարդ է: Մենք ելնում են նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին:

Շատ ջանք է գործադրվել, շատ ուժ է կիրառվել այդ գործընթացում, և, եկեք հիշենք, որ շատ կյանք է տրվել այդ ամենի համար:

Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է ջնջի այդ ամենը»,- ասել է Մարիա Զախարովան:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: