ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ. ՇՈՒՏՈՎ ՆԱ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԲԱՆԱԿԻ ՇԱՐՔԵՐ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է.

Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։

Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: