
Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
Օրերս Վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ԱԺ լուծարման քաղաքական ճգնաժամը հաղթահարելու չորս ճանապարհ է նշել Վարչապետի հրաժարական, Սահմանադրության փոփոխությամբ , ԱԺ-ի ինքնարձակում, Սահմանադրության փոփոխությամբ հանրաքվե եւ պլեբիսցիտ: Բաղդասարյանի պնդմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առկա տարբերակներից ամենաիրատեսականը հենց վարչապետի ընտրած ճանապարհն է՝ հրաժարականը։
Նիկոլայ Բաղդասարյանը ճիշտ է իր պարզաբանմամբ անրադարձ չի կատարել՝ առանց Վարչապետի Հրաժարականի ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մեր իրատեսական և սահմանադրական առաջարկին,բայց փաստացի հերքել է այն։
Դրա մասին է վկայում հենց այն հանգամանքը ,որ վերջինս շտապեց նման պարզաբանմամբ հանդես գալ հենց այն ժամանակ,երբ մեր տարբերակը դարձել էր Հայաստանում և սփյուռքում լայն քննարկման առարկա։
Գի՞տեք երբ մեր առաջարկին ընդիմանում են Հակահեղափոխականները,դա իմ համար պարզ է,բայց անընդունելի է երբ դրան հակադարձում են Վարչապետի թիմի անդամները։ Իմ մոտ ակամայից տպավորություն է ստեղծվում,որ հենց Վարչապետի թիմը ու շրջապատն են նրան դրդում Հրաժարական տալու և դրանով իսկ Հակահողափոխականներին շանս են տալիս ռեվանշի։
Իմ տարբերակի իրատեսության մեջ ես վստահ եմ,այն սահմանադրական է և չի պահանջում Վարչապետի հրաժարական։
Բայց ցանկացած դիրքորոշմանը կարող է լինել և հակառակ կարծիքը։
Ըստ այդմ կխնդեի Վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանին ,որպես իրավաբան պատասխանել։
1,Ընտրական օրենսգրքի 100 հեդվածի հիմքով ,եթե ինքնաբացարկ հայտնեն <<ԵԼՔ>> դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձիք և վայր են դնեն իրենց մանդատները <<ԵԼՔ>> դաշինքի պատգամավորները ,նրանց տեղերը թափուր կմնան թե՞ ոչ։
Իմ համողմամբ ըստ օրենքի դրանք մնում են թափուր և այլ խմբակցությունների կողմից լրացվել չեն կարող։
2․ Սահմանադրության 89-րդ հոդվածի ուժով ,ե՞թե ԱԺ-ում մնացել է 101-ից պակաս՝96 պատգամավոր,այդ ԱԺ-ն իրավազոր է թե՞ ոչ,նրա ընդունած որոշումները օրինական են թե՞ ոչ։
Ես համոզված եմ,որ ըստ սահմանադրության 89 հոդվածի 101 –ից պակաս թվով ՀՀ-ում ԱԺ գոյություն ունենալ չի կարող և գոյություն չունեցող ԱԺ-ն իրավասու չէ օրենքներ ընդունել,այդ կազմով ընդունված ցանկացած որոշում հակաօրինական է։
3․Առկա՞ է արդյոք Սահմանադրության խախտում։
Ես համոզված եմ,որ 96 հոգանոց ԱԺ-ի գոյությունը ,դա Սահմանադրության 89-րդ հոդվածի ակնհայտ խախտում է։
4․Պարտավոր է արդյո՞ք ՀՀ Նախագահը միջոցներ ձեռնարկել խախտումը վերացնելու ուղղությամբ։
Ես գտնում եմ ,որ այո ,քանի որ ըստ Սահմանադրության 123 հոդվածի ՀՀ Նախագահը Սահմանադրության պահապանն է և խախտումը հայտնաբերելու պահից նա պարտավոր է միջոցներ ձեռնարկել խախտումը վերացնելու ուղղությամբ։Հակառակ դեպքում նա նույնպես կխախտի սահմանադրությունը և 141 հոդվածի հիմքով կարող է պաշտոնանկ լինել։
Խախտումը կարող է վերացվել երկու ձևով,պետք է լրացվի պատգամավորների քանակը,որը արգելում է ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածը։
Երկրորդ ձևը ՝ դա նոր ընտրությունների նշանակումն է ,որի լիազորություն Սահմանադրության 93 հոդվածի ուժով ունի ՀՀ Նախագահը։
Պ-ն Բաղդասարյան միայն պետք չէ ինձ ասել,որ 101-ից պակաս կազմի դեպքում ԱԺ լուծարման սահմանադրական կարգ չկա։
Ասեմ Ձեզ ,պետք էլ չի որ լինի ,քանի որ 101-ից պակաս ԱԺ-ը լինել չի կարող,այդ ԱԺ-ն ուղղակի արդեն գոյություն չունի,իսկ գոյություն չունեցող ԱԺ-ի լուծարման կարգ նախատեսելը կլինի իրավաբանական աբսուրդի դաշտից։
Դա նույնն է,որ հայտնաբերվի մարդու դիակ,առանց գլխի,սրտի և կենսական այլ օրգանների,բայց մենք շարունակենք նրան վերաբերվել որպես կենդանի մարդու։
Դա նույնն է ,որ վերացնենք ՀՀ պետական սահմանները,բայց հետո մարդ դատեմք ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար։
Հիմա վերջին հարցս Վարչապետի Խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանին,վերը նշվածի առկայության դեպքում ինչ շահ էք հետապնդում,կամ ում պատվերն էք կատարում,որ Վարչապետին դրդում էք Հրաժարականի։
Վերջին հարցս տալիս եմ,քանի որ բացառում եմ,որ Ձեր կարգի իրավաբանը վերը նշվածը չնկատեր։
Հարգանքներով՝
Արտակ Գալստյան