Պուտինի հեռախոսազանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյան

Ռուսական Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է Պուտինի հետ իր հարաբերություններից: Նա ասել է, որ ժամանակի ընթացքում դրանք դարձել են ջերմ ու ընկերական եւ շարունակվել իր պաշտոնաթողությունից հետո: Քոչարյանն ասել է, որ իր եւ Պուտինի նախագահության ժամանակ ռուսական խոշոր ընկերությունները մտել են Հայաստան: Նա ասել է, որ իրենք իրար երբեք չեն խաբել, խնդիրների մասին խոսել են բաց ու անկեղծ: Նա ասել է, որ Պուտինի հետ հարաբերություններում ինքն իրեն չի զգացել որպես վասալ երկրի ղեկավար:

Քոչարյանն ասել է նաեւ, որ իր ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինի շնորհավորական հեռախոսազանգը լուրջ աջակցություն էր:

Լուսանկարը՝ Կոմերսանտի

 

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: