ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին բեռնատարի վթարի հետևանքով մահացած 4 զինծառայողների անունները: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ

2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ

3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ

4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ

Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: