
Մենք գրել էինք, որ նախկին իշխանությունները բացարձակ անտարբեր են եղել սպաների ընտանիքների սոց․ ապահովման մասով։ Ցավը նրանումն է, որ կարծես վիճակը շարունակում է մնալ գրեթե նույն մակարդակի վրա։
Բնակարանններով ապահովման հարցը եղել է, կա և մնում է արդիական, քանի որ մի քանի հազար սպայական ընտանիքներ հերթագրված են և սպասում են իրենց հերթին արդեն շուրջ 10-15 տարի։
Ահա այսպիսի մի դեպքի ականատես եղանք, դեպքերը շատ են, այսօր կխոսենք փաստերով։

Կարդալով վերջին նախադասությունը հետևյալ միտքը ուղակի հանգիստ չի տալիս։
Ուրեմն շուրջ 25 տարի գոյություն ունեցող կառույցը մեխանիզմներ չունի իր պարտավորությունները զիծառայողների առջև ստանձնելու համար։
Ցավալի է, շատ ցավալի, սա ու նմանատիպ դեպքերը պետք է ահազանգ լինեն, որ ոչ միայն անարդարություն, այլ նաև խորին անտարբերություն է տիրել համակարգում։
Երբ հերթը հասել է կյանքի գնով հող պահող զինվորականին, մեր իշխանությունների բնակֆոնդը դատարկ է և միջողներ չկան։
Զինվորական ես պետք է լինես զուսպ, ինչ-որ հատուկ չափ ու ձեւի մեջ, բայց այդ ամենը մեր նախկին իշխանությունների կողմից չարաշահվեց, զինվորականը մնաց ԽԱԲՎԱԾ։
Ահա այսպիսի բովանդակություն ունեն հիմնական հուսահատ զինվորականների ընտանիքների կողմից հնչեցված մեկնաբանությունները։
Հիփոթեկային ծրագիրը քննարկելու ու մատղաշ սպաներին հրամցնելու փոխարեն լուծեք հին, ոսկրացած խնդիրները պարոնայք որոշում կայացնողներ։
Հույս ունենք, որ մեր հարգարժան վարչապետը արդարությունը կվերականգնի։
Ֆեյբուքում ստեղծվել է հզոր նախաձեռնություն, որը արդեն հրապարակել է ԲԱՑ ՆԱՄԱԿը, որը պետք է փոխանցվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հարցի լուծում նաև կարող է տրվել ՀՀ առաջին տիկնոջ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունը։
Հույս ունենք, որ 45-50 տարեկան սպային չեն ասի գումար չկա մի 10-20 տարի էլ այդպես ապրեք։ Դե մարդիկ էլ միանշանակ հավերժ չեն, մի օր էլ կգնան այլ աշխարհ, իսկ Իրենց երեխեխաներին էլ չի ասվի՝ ձեր հայրը չկա և ձեզ բնականաբար տուն չի հասնում։