ՊՆ-ին նվիրած ավտոմեքենան դարձել է մի սպայի անձնական մեքենան

Աղասի Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«44-օրյա պատերազմի օրերին որդեկորույս Արտակ Հովհաննիսյանը նվիրեց ՊՆ-ին իր սեփական ավտոմեքենան՝ ակնկալելով, որ այդ մեքենան ծառայելու է սահմանները պաշտպանելու համար։

Այնինչ այդ ավտոմեքենան դարձել էր ինչ-որ մի սպայի անձնական մեքենան, որը չէր ծառայել իր նպատակին և այսօր վթարի էր ենթարկվել։

Իմանալով այս մասին կապվեցի Արտակ Հովհանիսյանի հետ՝ ճշտելու արդյո՞ք դա այն մեքենան է, որը ինքն է նվիրել ՊՆ-ին, և Արտակ Հովհաննիսյանը չժխտեց այդ փաստը, և մեկնաբանեց, որ ես դա նվիրաբերել էի, որ սահմանին ծառայեր զինվորին։ Ու ի՞նչ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: