Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:
Ինչպես հայտնում է ArmLur.am-ը, տղամարդը իր կնոջ հետ ամուսնալուծված է եղել: ArmLur.am-ին նախնական տեղեկություններ են հասել, թե ինչ է տեղի ունեցել դեպքից մի քանի օր առաջ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 40-ամյա տղամարդը զանգահարել է կնոջը, ասել, թե երեխաներին շատ է կարոտել և ցանկանում է տեսնել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մայրը երեխաների հետ երեկ գնացել է այնտեղ, երկար ժամանակ մնացել են, սակայն հարևանները ոչ մի արտառոց ձայներ չեն լսել, չեն նկատել, չնայած՝ բոլորն էլ իմացել են, որ իրենք ամուսնալուծված են: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեկոյան տղամարդն ասել է, որ ուշ է, մնան և առավոտյան գնան, իսկ արդեն առավոտյան տեղի է ունեցել դեպքը:
Այժմ փորձում են հասկանալ, թե ուր է եղել այդ ժամանակ երեխաների մայրը. չի բացառվում, որ նա քնած է եղել: