ՈՒշադրություն.«Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվության կենթարկվի .դիմել ենք Գլխավոր դատախազություն և ՀՔԾ ». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Картинки по запросу հայկ գրիգորյան ազգային առաջընթաց

«Պաշտոնապես դիմել ենք Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարսգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ կաշառակերության հիմքով։

Картинки по запросу գլխավոր դատախազություն

Սա զանգվածային լրատվամիջոցներով կատարված հայտարարություն է հանցագործության մասին, որին օրենքով իրավապահները պարտավոր են ընթացք տալ։

Картинки по запросу հքծ

Հաղորդում հանցագործության մասին. 2018թ. հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ գործարարներն իր հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26.

Картинки по запросу փաշինյան

«Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ՝ դուք ամիսը քանի անգամ, ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից։

Картинки по запросу սերժ սարգսյան

Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, և իրենք ասել են՝ եղել է, ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից»:

Картинки по запросу դրամ

Պահանջում ենք դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից, օրենքով սահմանված իրենց լիազորությունների սահմաններում, պարզել տվյալ հայտարարության մեջ հիշատակված փաստական տվյալների հավաստիությունն ու գործարարների ինքնությունը, կատարել անհրաժեշտ ստուգողական ու քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննել այդ գործարարներին, պարզելու համար վերը նշված մեխանիզմի մանրամասները, այդ թվում, թե որ գործարարը, երբ ու որքան գումար է տարել Բաղրամյան 26 և ում է դա հանձնել։

Картинки по запросу դատարան

Պահանջում ենք, որ սույն դրվագով հարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը` որպես Բաղրամյան 26-ում 2008-2018թթ. պաշտոնավարած անձ»։


աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: