Ուշադրություն. նորից երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

AraratNews - Ջուր չի լինի
• Կենտրոն վարչական շրջան՝ Հերացու, Այգեստանի 9-11 փողոցներ, Մյասնիկյան պողոտայի 1-4 համարներ, Չարենցի 1-ին նրբանցք, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարան և 1-ին համալսարանական հիվանդանոց;

• Էրեբունի վարչական շրջան՝ Սասունցի Դավթի, Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցներ, Սարի-Թաղի 1-10 շարքերինկայի փողոցի 10-25, Խորենացու փողոցի 146-231 համարներ, Խորենացու 4 նրբանցք:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար

Понравилась статья? Поделиться с друзьями: