
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում համայնքային ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներ
Հ/հ Համայնքային ծառայության թափուրպաշտոնի անվանումը Ծածկագիրը Մրցույթ անցկացնելու օրը և ժամը Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
1 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ 2.2-19 12.07.2019թ. ժամը 10:00 27.06.2019թ.

2 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի գլխավոր մասնագետ 2.3-72 12.07.2019թ. ժամը 10:00 27.06.2019թ.
3 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների կազմակերպման բաժին առաջատար մասնագետ 3.1-50 12.07.2019թ. ժամը 10:00 27.06.2019թ.

4 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի առաջին կարգի մասնագետ 3.2-521 12.07.2019թ. ժամը 10:00 27.06.2019թ.
Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10.00-ին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ www.yerevan.am,

«Տեղեկատվական կենտրոն» բաժնի «Աշխատանք» ենթաբաժնում (կամ թղթային տարբերակինԱրգիշտիի 1 հասցեում Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության համացանցային կայքէջում (mtad.gov.am «Համայնքային ծառայության» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին)։

Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

թափուր պաշտոնն զբաղեցնելու համարմասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերիդիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել

տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեններըբնօրինակների հետ միասին, արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենըբնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք, մեկ լուսանկար 3×4 սմ չափսի,

անձնագրի պատճենը (փախստականների դեպքումՀայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։ Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի հ. 201 և 202 աշխատասենյակներում (Արգիշտիի 1 հասցեում, հեռախոս (011) 514-135, 514-229, 514-366) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում

Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 613 սենյակ, հեռ. (010) 511-367) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10.00-ից 12.30-ը և 14.00-ից 16.30-ը (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։